Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Ցավի կլինիկա. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Ցավի կլինիկա. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է միջազգային չափանիշներին համապատասխան և ժամանակակից նոր ծառայություն՝ Ցավի կլինիկա: Կլինիկան հագեցած է տեխնիկական անհրաժեշտ բոլոր հանարվորություններով, իսկ բժիշկները վերապատրաստում են անցել ոլորտի առաջատար մասնագետների մոտ: Ցավի կենտրոնի նպատակը ցավային համախտանիշների վերացումը կամ նվազեցումն է:

 

Դրանք կարող են լինել քրոնիկական տարբեր ցավեր, որոնք հիվանդին անհանգստացնում են նույնիսկ վիրահատություններից կամ բուժական տարբեր թերապիաներից հետո կամ այն պարագայում, երբ ցուցված չէ վիրահատական միջամտություն: Այստեղ մեծ նշանակություն է տրվում բուժման ինտերվեցիոն եղանակին, երբ միջամտությունը կատարվում է ռենտգեն կամ սոնոգրաֆիկ հսկողության տակ՝ հատուկ ներարկումների միջոցով: Բուժման այս եղանակն առավելապես արդյունավետ է մեջքի քրոնիկ ցավերի, ողնաշարային ցավերի, գլխացավերի, ուռուցքաբանական հիվանդությունների ժամանակ նկատվող որոշակի ցավային սինդրոմների, հոդացավերի և ցավային այլ համախտանիշների դեպքում:

 

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ